Մատչելիության հղումներ

Վրաստանը լրացուցիչ զորախումբ է ուղարկելու Իրաք


Խաղաղապահ գործողություններ իրականացնելու նպատակով փետրվարին Իրաք կմեկնի Վրաստանի լրացուցիչ զորախումբը, որի կազմում կլինեն 550 զինվորականներ:

Վրաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը կիրակի օրը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է, որ նրանք կմիանան անցած տարվա նոյեմբերից Իրաքում գտնվող իրենց 300 գործընկերներին: Վրաստանի լրացուցիչ զորախումբը Իրաք կտեղափոխվի ամերիկյան ռազմաօդային ուժերի ինքնաթիռներով:

Ըստ նախնական տեղեկությունների, զորախմբի մի մասը կապահովի Իրաքում ՄԱԿ-ի առաքելության գրասենյակի անվտանգությունը, մյուսները կիրականացնեն պարեկային ծառայություն եւ կմասնակցեն կոալիցիոն ուժերի հատուկ գործողություններին:

Վրացական առաջին (70 զինվորական) զորախումբը Իրաք էր ուղեւորվել 2002 թվականի օգոստոսին: 2003 թվականի փետրվարին նրանց փոխարինեցին 159 զինվորականներ, որոնք Իրաքում մնացին մինչեւ անցյալ տարվա նոյեմբերը, երբ նրանց փոխարինեց ներկայումս այդ երկրում գտնվող գումարտակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG