Մատչելիության հղումներ

Հռոմի պապը Ղարաբաղում «իրական խաղաղության» կոչ է անում


(«Ասոշիեյթեդ Փրես», «Ֆրանս Պրես»). – Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապը ուրբաթ օրը ՎԱտիկանում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին ասել է, որ Սուրբ Աթոռը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերը:

Հռոմի պապի կոչը՝ տարածաշրջանում հաստատել «իրական եւ հարատեւ խաղաղություն», առանցքային է եղել պաշտոնական այցով Իտալիայում եւ Վատիկանում գտնվող Հայաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում:

Հռոմի պապը կոչ է արել «վճռականորեն հրաժարվել բռնությունից եւ համբերատարությամբ երկխոսություն վարել՝ ակտիվ միջազգային միջնորդության պայմաններում»:

Հովհաննես Պողոս Երկրորդը, ով 2001 թվականին այցելել է Հայաստան, իր ողջույններն է հղել համայն աշխարհի հայերին՝ նրանց բնութագրելով որպես «սեփական մշակույթին ու քրիստոնեական ավանդույթներին կապված» ժողովուրդ:

Ուրբաթ ավելի ուշ նախատեսված է Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլոսկունիի հետ: Հայաստանի նախագահը կլինի նաեւ Վենետիկի Մխիթարյան միաբանությունում: Իտալիայի նախագահ Կարլո Աձելիո Չամպիի հետ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել էր հինգշաբթի օրը:

(Լուսանկարում՝ Ռոբերտ Քոչարյանը եւ Կարլո Աձելիո Չամպին)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG