Մատչելիության հղումներ

Շվեյցարայի Զարգացման եւ համագործակցության գործակալությունը Վրաստանին կտրամադրի 680 միլիոն ֆրանկ


Վրաստանին 680 միլիոն շվեյցարական ֆրանկ տրամադրելու մասին համաձայնություն է ձեռք բերվել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու եւ Շվեյցարայի Զարգացման եւ համագործակցության գործակալության տնօրեն Վալտեր Ֆուստի՝ Դավոսում այսօր կայացած հանդիպման ժամանակ:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, գումարը տրամադրվելու է սոցիալական ոլորտում ծրագրեր իրականացնելու նպատակով:

Նախագահ Սահակաշվիլին Դավոսում այսօր կհանդիպի նաեւ Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվասնեւսկու եւ մեծահարուստ բարերար Ջորջ Սորոսի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG