Մատչելիության հղումներ

Սերգեյ Բագափշը համոզված է, որ երբեւէ կճանաչվեն բոլոր չճանաչված հանրապետությունները


Աբխազիայի ընտրված նախագահ Սերգեյ Բագափշը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի ուղիղ եթերում հինգշաբթի օրը կարծիք է հայտնել, թե բոլոր չճանաչված հանրապետությունները երբեւէ կճանաչվեն:

«Ես ուղղակի համոզված եմ, քանի որ այդ հանրապետությունները հենց այդ նպատակով են ձգտում են անկախության՝ որպեսզի իրենց ճանաչեն», - ըստ «Ռեգնում» գործակալության, հայտարարել է Բագափշը:

Նա նաեւ նշել է, թե Աբխազիան իր բոլոր գործողությունները աշխատում է համաձայնեցնել Մերձդնեստրի, Հարավային Օսիայի եւ Լեռնային Ղարաբաղի հետ՝ «այնպես որ այդ հարցում չճանաչված հանրապետությունների միջեւ կա փոխըմբռնում»:

Ի դեպ, բացի Սերգեյ Բագափշից, Մոսկվայում են այժմ գտնվում Մերձդնեստրի նախագահ Վիկտոր Սմիռնովը եւ Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG