Մատչելիության հղումներ

logo-print

«Նյու Յորք լայֆ ինշուրենս» ընկերությունը կատարել է առաջին ապահովավճարները


«Նյու Յորք լայֆ ինշուրանս» (New York Life Insurance Co.) ընկերությունը սկսել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդներին ապահովավճարների հատկացումը: Չորեքշաբթի օրը, «Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ,հինգ հայկական բարեգործական ընկերություններ ստացել են հավաստագրեր՝ յուրաքանչյուրը 333 հազար 333 դոլարի:

2004 թվականի հուլիսին Լոս-Անջելեսի դատարանը բավարարել էր 1915 թվականի Ցեղասպանության զոհերի հետնորդների հավաքական հայցը եւ պարտավորեցրել էր «Նյու-Յորք լայֆ ինշուրանս» ընկերությունը 2300 ապահովագրական վկայագրերով (պոլիսներով) վճարել 20 միլիոն դոլարի հատուցում: Այդ գումարից 11 միլիոնը նախատեսված է տրամադրել Ցեղասպանության զոհերի հետնորդներին, 3 միլիոնը՝ բարեգործությանը, եւս 2-ը՝ դատական եւ վարչական ծախսերին: Լոս Անջելեսի 4 հայկական բարեգործական հիմնադրամներ կստանան մնացած գումարը:

Ցեղասպանության զոհերի հետնորդները ապահովագրական վկայագրերը կարող են ներկայացնել մինչեւ 2005 թվականի մարտի 16-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG