Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կարծիքով, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված բանաձեւը կօգնի հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

«Դա չի նշանակում, թե մեր տարածքները անմիջապես ազատվելու են, սակայն դա կարեւորագույն քաղաքական քայլ է դեպի ազատագրումը», - ըստ «Ֆրանսպրես» գործակալության, ադրբեջանական հեռուստատեսության երեկոյան եթերում ասել է նախագահ Ալիեւը:

«Բանաձեւի ընդունումը մեծ հաղթանակ է Ադրբեջանի համար: Այս փաստաթուղթը մասնակիորեն բավարարում է Ադրբեջանի շահերը ... Հետեւեք Հայաստանի արձագանքին եւ կտեսնեք՝ ինչպես է բանաձեւն ընդունվել այնտեղ», - ասել է Իլհամ Ալիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG