Մատչելիության հղումներ

Օրվա իրադարձությունները


Նախագահ Ռոբերտ Քոչարյանը եռօրյա պաշտոնական այցով կմեկնի Իտալիա: Նախատեսված են նրա հանդիպումները Իտալիայի նախագահի, վարչապետի եւ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-ի հետ:

«Հասարակական երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ «Երեւան» հյուրանոցում տեղի կունենա «Կուսակցությունների մասին օրենքը եւ հնարավոր քաղաքական ձեւավորումները Հայաստանում» թեմայով քննարկում:

«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի կունենա լուսանկարիչ Օնիկ Գրիգորյանի` Երեւանի անօթեւան մարդկանց նվիրված լուսանկարների ցուցահանդեսի բացումը: Կցուցադրվի նաեւ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության ու «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության պատրաստած տեսաֆիլմ:

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա «Երեխաների հանդուրժողականության ուսումնական ծրագրի» (ԵՀՈՒԾ) շնորհանդեսը, որին ներկա կլինեն Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը եւ Հայաստանի կրթության եւ գիտության փոխնախարար Նորայր Ղուկասյանը:

Վճռաբեկ դատարանում կլսվի Գրիշա Վիրաբյանի հայցը: Հայաստանի ժողովրդական կուսակցության Արտաշատի բաժանմունքի անդամը տեղի ոստիկաններին մեղադրում է անցած տարվա ապրիլին իր դեմ բռնություն կիրառելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG