Մատչելիության հղումներ

logo-print

«Հայ արիական միաբանություն»-ը անմեղ է համարում իր կալանված նախագահին


«Հայ արիական միաբանություն» կազմակերպության ղեկավարներից Մար Մարտիրոսյանը այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը, ով օրերս կալանվել է ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու մեղադրանքով, անմեղ է:

«Հայ արիական միաբանությունը պաշտոնապես հերքում է այդ մեղադրանքը», - հայտարարեց Մարտիրոսյանը՝ ավելացնելով, թե Ավետիսյանը նույնպես իրեն մեղավոր չի ճանաչում:

Ասուլիսի բանախոսները պնդում էին, որ Արմեն Ավետիսյանը քաղբանտարկյալ է եւ որ իրեն ներկայացված մեղադրանքները «կեղծ եւ սարքովի են»:

Փորձելով ապացուցել, որ Արմեն Ավետիսյանը կալանվել է քաղաքական հրահանգով՝ Մար Մարտիրոսյանը ասաց, որ Ավետիսյանը այլ ազգերի ներկայացուցիչների մասին հայտարարություններ արել է եւ նախկինում՝ սկսած 2003 թվականից: Մարտիրոսյանը ենթադրեց, թե Ավետիսյանի կալանումը «ԱՄն պետդեպարտամենտին հաճոյանալու» կամ Օսվենցեմի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 60-ամյակի առիթով «սիմվոլիկ» քայլ անելու նպատակ է հետապնդել:

Բանախոսները բազմիցս հայտարարեցին, թե Արմեն Ավետիսյանը հրեա ժողովրդի նկատմամբ թշնամանք չի տարածել: Այդուհանդերձ, ասուլիսից հետո լրագրողներին բաժանվեց «Մի քանի փաստեր հայերի նկատմամբ հրեաների թշնամական վերաբերմունքից» վերնագրով մի փաստաթուղթ, ուր, օրինակ, ասվում է. - «Հայ արիական միաբանությունը արդեն նախնական քայլերն է արել լիբանանահայ մի ճանաչված իրավաբանի հրավիրելու Արմեն Ավետիսյանի դատական պաշտպանության համար՝ դատավարությունը սիոնիզմի ու մասոնության հակահայկական էության [նկատմամբ] դատավարության վերածելու նպատակով»:

Ասվեց նաեւ, որ ստեղծվել են Արմեն Ավետիսյանի պաշտպանության կոմիտեներ, որոնցից մեկը՝ Միացյալ Նահանգներում:

Առաջադրված մեղադրանքով Արմեն Ավետիսյանին սպառնում է 3-6 տարվա ազատազրկում:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG