Մատչելիության հղումներ

Վարչապետ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Կրակով


Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն արդեն ժամանել է լեհական Կրակով քաղաք՝ մասնակցելու Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 60-ամյակի արարողությանը:

60-ամյակի հիմնական միջոցառումները տեղի կունենան վաղը՝ հունվարի 27-ին, իսկ այսօր նախատեսվում են վարչապետի եւ կառավարական պատվիրակության անդամների հանդիպումները Կրակովի արքեպիսկոպոս, կարդինալ Ֆրանչիշեկ Մախարսկու, Կրակովի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Պատվիրակությունը կայցելի նաեւ Կրակովի հայկական Սբ. Միկոլայ եկեղեցի եւ ծաղկեպսակ կդնի Հայոց մեծ եղեռնի նահատակների հիշատակին նվիրված խաչքարին:

Միջոցառմանը մասնակցելու նպատակով Կրակով կժամանեն պետությունների, կառավարությունների եւ խորհրդարանների ղեկավարներ աշխարհի շուրջ 5 տասնյակ երկրներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG