Մատչելիության հղումներ

Հայաստանում եւս այսօր տեղի կունենան ՆԱՏՕ-ի ճգնաժամերի կառավարման զորավարժություններ


Ինչպես երեքշաբթի օրը հաղորդել է Բալթյան լրատվական ծառայությունը, այսօր ՆԱՏՕ-ի անդամ երկրներում տեղի կունենան ճգնաժամերի կառավարման «CMX 2005» շտաբային զորավարժությունները:

Զորավարժությունների նպատակը լուրջ ճգնաժամերի՝ ռազմական հակամարտությունների, ահաբեկչական գործողությունների կամ զանգվածային ոչնչացման զենքի օգտագործման դեպքում քաղաքացիական եւ զինվորական կառույցների համատեղ գործողությունների պլան մշակելն է:

Բացի ՆԱՏՕ-ի անդամ 26 երկրներից, զորավարժությունները՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հովանու ներքո, կանցկացվեն նաեւ Հայաստանում, Ադրբեջանում, Ավստրայում, Իռլանդիայում, Մակեդոնիայում, Խորվաթիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում եւ Ֆինլանդիայում: Ընդհանուր առմամբ, զորավարժություններին կմասնակցեն 1250 քաղաքացիական անձինք եւ զինվորականներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG