Մատչելիության հղումներ

Հեյկի Տալվիտիե. «Հակամարտությունները Հարավային Կովկասում խոչընդոտում են տարածաշրջանային համագործակցությանը»


«Մենք բոլորս գիտենք, որ քանի դեռ Հարավային Կովկասում մնում են հակամարտությունները՝ տարածաշրջանային համագործակցությունը չի կարող լիարժեքորեն զարգանալ», - երեքշաբթի օրը կայացած ասուլիսում հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ դեսպան Հեյկի Տալվիտիեն:

Նրա խոսքերով, Եվրահաձնաժողովը եռանդուն աշխատում է Հայաստանի վերաբերյալ առանձին զեկույց կազմելու ուղղությամբ, որը պատրաստ կլինի մարտին: Դրա հիման վրա Եվրամիությունը «Ընդլյանված Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում Հայաստանի հետ միասին մինչեւ տարեվերջ կկազմի գորոծողությունների ծրագիր:

«Ակնհայտ է, որ եթե ղարաբաղյան խնդրի կարագավորման ուղղությամբ արձանագրվի որեւէ առաջընթաց, դա վիթխարի ազդեցություն կթողնի գործողությունների ծրագրի պատրաստման վրա: Իմ մանդատի համաձայն ես պետք է աջակցեմ Մինսկի խմբին, իսկ Եվրամիությունը՝ ԵԱՀԿ-ին», - ասել է Հեյկի Տալվետիեն:

Դրական գնահատական տալով Պրահայի գործընթացին, Տալվիտիեն նշեց, որ Եվրամիությունը դեռ սպասում է՝ երբ կլինի իրական առաջխաղացում, երկու կողմերը կսկսեն վարել հիմախնդրի լուծման բովանդակային բանակցություններ: «Այդ ուղղությամբ իրական տեղաշարժ դեռ չի արձանագրվել» - ասաց Եվրամիության հատուկ ներկայացուցիչը:

Անդրադառնալով Հայաստան - Թուրքիա հարաբերություններին, Տալվիտիեն նշեց, թե անցյալ տարեվերջին Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումից ստացել է արձանագրվող նոր զարգացումների մասին տպավորություն:

Ինչ վերաբերում է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցություների համատեքստում Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորման, սահմանի հնարավոր վերաբացման խնդրին, դիվանագետի կարծիքով, «Թուրքիայի այդ հեռանկարը իսկապես ազդեց այդ գործընթացի ծավալման վրա»:

«Բայց դա չի նշանակում, թե Հայաստանը պետք է ոչինչ չանի ու բազկաթոռում հարմարավետ նստած սպասի՝ ինչ զարգացումներ կլինեն:
Ընդակառակը՝ Հայաստանն էլ, իր կոմից, պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի այդ ուղղությամբ զարգացումները շարունակվեն», - հայտարարաել է Հեյկի Տալվիտիեն:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG