Մատչելիության հղումներ

logo-print

Օրվա իրադարձությունները


ՀՀ Նախագահի նստավայրում տեղի կունենա հակակոռուպցիոն միջոցառումների իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի հերթական նիստը: Նիստը վարելու է հանձնաժողովի նախագահ, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հանրապետության նախագահի խորհրդական Բագրատ Եսայանը, որը կամփոփի 2004 թվականի արդյունքները:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած ՀՀ կառավարության պատվիրակությունը կմեկնի Լեհաստան՝ մասնակցելու Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 60-ամյակի արա րողություններին:

Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը Եղվարդում հանդիպում է ունենալու կուսակցության անդամների հետ:

Հայ արիների միությունը հրավիրել է ասուլիս՝ կազմակերպության ղեկավար Արմեն Ավետիսյանի ձերբակալության առիթով: Կներկայացվեն կազմակերպության պահանջները Հայաստանի իշխանություններին. Հայ արիների միությունը մերժում է անհիմն մեղադրանքը եւ պահանջում է կալանքից ազատել Արմեն Ավետիսյանին:

Գյումրիում կբացվի առաջնային բուժօգնության կենտրոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG