Մատչելիության հղումներ

Սահակաշվիլին ամփոփել է իր պաշտոնավարման մեկ տարվա արդյունքները


«Իմ պաշտոնավարության օրոք վերացավ Աջարիայի եւ Վրաստանի միջեւ սահմանը՝ վրացին այլեւս չի ստուգում վրացու», - ամփոփելով իր պաշտոնավար մեկ տարվա արդյուքները, երկուշաբթի օրը հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, Սահակաշվիլին ասել է նաեւ, թե հասկանում է, որ մարդիկ ավելիին են սպասում, եւ խոստացել է կատարել նախընտրական բոլոր խոստումները:

Անդրադառնալով Աբխազիայի խնդրին՝ նախագահ Սահակաշվիլին հայտարարել է. - «Մենք չենք հրավիրում աբխազներին Վրաստան՝ Վրաստանը կգա Աբխազիա... Վրացիները եւ ոչ վրացիները իրավունք ունեն վերադառնալ Աբխազիա: Դա աբխազների հետ երկխոսությունում մեր հիմնական պայմանն է»:

«Վրաստանի իշխանությունը տալիս է օսերին այն ամենը, ինչ նրանք ուզում են: Օսերը երբեք անկախություն չեն պահանջել. նրանց համար կարեւորը մշակույթի, լեզվի եւ ազգային ինքնության պահպանումն է», - խոսելով Հարավային Օսիայի մասին՝ հայտարարել է Վրաստանի նախագահը:

Սահակավիլին խոստացել է ապահովել օսերի ամենալայն իրավունքները՝ եթե նրանք ընդունեն Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Սակայն, ըստ Վրաստանի նախագահի, բանակը, պետական սահմանը եւ ազգային անվտանգությունը պետք է վերահսկվեն Թբիլիսիի կողմից:

Վրաստանի նախագահը պատրաստվում է այդ առաջարկը հնչեցնել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG