Մատչելիության հղումներ

Վլադիմիր Ռուշայլոն հնարավոր է համարում «ուկրաինական սցենարի կրկնությունը»


ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Վլադիմիր Ռուշայլոն ԱՊՀ ցանկացած երկրում հնարավոր է համարում «ուկրաինական կամ վրացական սցենարի» կրկնությունը:

«Նման սցենարների կրկնությունը հնարավոր է ինչպես ԱՊՀ երկրներում, այնպես էլ ոչ ԱՊՀ երկրներում: ԱՊՀ տարածքից դուրս դեպքերի նման զարգացման ականատեսը մենք արդեն եղել ենք», - ըստ «ՌԻԱ-Նովոստի» գործակալության, Դուշանբեում այսօր կայացած ասուլիսում հայտարարել է Ռուշայլոն:

Վլադիմիր Ռուշայլոն եւ ԱՊՀ երկրների դիտորդական առաքելության 20 ներկայացուցիչները, ովքեր հետեւելու են Տաջիկստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընթացքին, նախօրեին ժամանել են Դուշանբե՝ մասնակցելու առաքելության գրասենյակի բացմանը:

Խորհրդարանական ընտրությունները Տաջիկստանում տեղի են ունենալու փետրվարի 27-ին: Նախատեսվում է, որ ԱՊՀ գործադիր քարտուղարությունից ընտրություններին կհետեւեն ավելի քան 100 դիտորդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG