Մատչելիության հղումներ

Ստրասբուրգում այսօր քննարկվելու է Դեւիդ Աթկինսոնի զեկույցը


Այսօր Ստրասբուրգում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Դեւիդ Աթկինսոնի զեկույցը:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը երեկվանից ունեցավ նոր նախագահ: Հոլանդացի Ռենե վան դեռ Լինդենը այդ պաշտոնում փոխարինեց ավստրիացի Պիտեր Շիդերին:

«Ես նոր եմ ստանձնել ԵԽԽՎ նախագահի պաշտոնը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին այնքան էլ լավ ծանոթ չեմ», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է Լինդենը՝ ավելացնելով, թե մինչեւ քննարկումների ավարտը չի ցանկանում որեւէ տեսակետ հայտնել խնդրի վերաբերյալ:

Անդրադառնալով Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության խնդրին, Ռենե վան դեռ Լինդենը նշել է, որ թեեւ քրիստոնյա-ժողովրդավարները, որոնց նա ներկայացնում է ԵԽԽՎ-ում, դեմ են Թուրքիայի անդամակցությանը, անձամբ ինքը կողմ է, որ այդ երկիրը անդամակցի Եվրամիությանը:


Արմեն Զաքարյան, Ստրասբուրգ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG