Մատչելիության հղումներ

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի ադրբեջանական հատվածի կառուցումը ձգձգվում է


Երկուշաբթի օրը Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Նաթիկ Ալիեւը հայտարարել է, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցումը հետաձգվում է: Պատճառը շինարարությունն իրականացնող հունական CCIC ընկերության «ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետեւանքով Ադրբեջանի տարածքում Քուր գետի վրայով անցումի կառուցման նախագծի փոփոխությունն է»:

Նաթիկ Ալիեւը, ըստ «Ռեգնում» գործակալության, հայտնել է, թե ներկայումս նախագծում փոփոխություններ են արվում, եւ ժամանակակից տեխնիկայի օգտագործմամբ Քուր գետի տակով 3 ամսվա ընթացքում կանցկացվեն միկրոթունելներ:

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի ադրբեջանական հատվածի կառուցումը նախատեսվում էր ավարտել արդեն 2005 թվականի հունվարին, սակայն չկանխատեսված իրավիճակի հետեւանքով ադրբեջանական նավթով առաջին նավթատարը Ջեյհան նավահանգիստ հասնի միայն հոկտեմբերի սկզբին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG