Մատչելիության հղումներ

Օրվա իրադարձությունները


Ստրասբուրգում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում այսօր կլսվի ղարաբաղյան հակամարտության հարցով Դեվիդ Աթկինսոնի զեկույցը:

«Մարիոթ Արմենիա» հյուրանոցում տեղի կունենա Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հեյկի Թալվիթիեի ասուլիսը:

Ժուռնալիստի տանը տեղի կունենա «Ընտրությունը քոնն է» ծրագրի ներկայացուցիչները ասուլիսը:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի՝ Լեհաստանի կատարվելիք այցի կապակցությամբ հինգշաբթի օրվա փոխարեն այսօր տեղի կունենա կառավարության հերթական նիստը:

«Արմենպրեսի» մամուլի սրահում տեղի կունենա ռուսաստանցի հայտնի մոդելյոր Վյաչեսլավ Զայցեւի ասուլիսը:

Կենտրոնական բանկում տեղի կունենա ասուլիս՝ գերմանա-հայկական հիմնադրամի փոքր բիզնեսի վարկավորման ծրագրի շուրջ: Ծրագիրը ֆինանսավորում է Գերմանիայի KFW բանկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG