Մատչելիության հղումներ

logo-print

Երեւան է ժամանում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը


ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն հունվարի 25-ին կժամանի Երեւան:

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ Բեռնար Ֆասյեն հանդիպելու է նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Նախատեսված են նաեւ նրա հանդիպումները արտգործնախարարությունում:

Սա Բեռնար Ֆասյեի առաջին այցն է Հայաստան: Անցած տարեվերջին նա ԵԱՀԿ Մինսկի խմբում փոխարինեց թոշակի անցած Անրի Ժակոլենին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG