Մատչելիության հղումներ

Հայաստանը եւ Իրանը կհամագործակցեն աշխատանքի եւ զբաղվածության ոլորտում


Իրանը եւ Հայաստանը հանդես են գալիս աշխատանքի եւ զբաղվածության ոլորտում համագործակցության զարգացման օգտին: Նման համաձայնություն է ձեռք բերվել Իրանի եւ Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարներ Նասեր Խալեգիի եւ Աղվան Վարդանյանի՝ կիրակի օրը Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ:

ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում նշվել է նաեւ երկու երկրներում արտադրության որակի բարձրացման նպատակով պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթության ոլորտում փորձի փոխանակման անհրաժեշտությունը:

Նախարար Խալեգին նշել է, թե իրանցի մասնագետները եւ կառավարիչները պատրաստ են բանակցել հայկական կողմի հետ նաեւ առողջապահության, աշխատանքի պաշտպանության եւ նոր աշխատատեղերի ստեղծման ոլորտում համագործակցության շուրջ:

Աղվան Վարդանյանը իր հերթին նշել է, թե Հայաստանը հատկապես շահագրգռված է համագործակցել իր համար չափազանց կարեւոր՝ զբաղվածության ոլորտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG