Մատչելիության հղումներ

logo-print

Հայ մարզուհիները մասնակցում են Իրանում մեկնարկած Ասիական եւ իսլամական պետությունների մայրաքաղաքների կանանց խաղերին


79 հայ մարզուհիներ մասնակցում են կիրակի օրը Թեհրանում մեկնարկած Ասիական եւ իսլամական պետությունների մայրաքաղաքների կանանց խաղերին:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, խաղերին կմասնակցեն շուրջ 600 մարզուհիներ 17 երկրներից: Մեկ շաբաթ տեւողությամբ խաղերի ընթացքում տղամարդկանց կթույլատրվի ներկա գտնվել միայն հրաձգության մրցումներին, որտեղ մարզուհիները հանդես են գալու ամբողջովին ծածկված:

«Իրանը խրախուսում է կանանց սպորտաձեւերը՝ միեւնույն ժամանակ պաշտպանելով իր մշակութային արժեքները» - հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Գոլամ Ալի Հադդադ Ադելը: Խաղերի բացմանը ներկա են գտնվել ավելի քան 10 հազար հանդիսատես՝ տղամարդիկ եւ կանայք:

«Մենք ցանկանում ենք ապացուցել աշխարհին, թե կինը կարող է մրցումների մասնակցել եւ հարգել իսլամական հագուստի կանոնները», - ասել է Ադելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG