Մատչելիության հղումներ

Ջավախքում նախատեսվում է ճանապարհաշինական մի շարք ծրագրերի իրականացում


Ըստ Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի նախագահի տեղակալ Գեորգի Ծերեթելու, 2005 թվականին Սամցխե-Ջավախքում նախատեսվում է ճանապարհաշինական մի շարք ծրագրերի իրականացում:

«Ա-ինֆո» գործակալության փոխանցմամբ, շաբաթ օրը Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում նախագահի ներկայացուցչի գրասենյակում անցկացված խորհրդակցության ժամանակ նա հաստատել է, թե շուտով «Միլենիում Չելենջ Քորփորեյշնը» արդեն կսկսի Թբիլիսի-Ծալկա-Ախալքալաք-Կարծախ ճանապարհի վերականգնումը:

Խորհրդակցության ժամանակ կարեւորվել է նաեւ ձմռան ընթացքում սառցակալած ավտոճանապարհների անցանելիությունն ապահովելը: Այդ նպատակով, ըստ Սամցխե-Ջավախքի տարաշծաշրջանի ճանապարհային վարչության պետ Նոդար Ինասարիձեի, ներկրվել է 150 տոննա աղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG