Մատչելիության հղումներ

Էլիզաբեթ Ջոնսը «ափսոսում է»


ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսը ուրբաթ օրը Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ ունեցած հեռախոսազրույցում իր ափսոսանքն է հայտնել այն առնչությամբ, որ իր հայտարարությունը նման արձագանք է գտել հայ հասարակությունում:

Ջոնսը, մասնավորապես, հավաստիացրել է նախարար Օսկանյանին, թե «իր մտքում չկար եւ չէր կարող լինել Ղարաբաղը, երբ նա խոսել է նախկին խորհրդային հանրապետությունների տարածքում քրեական, անջատողական ռեժիմների մասին»:

«ԱՄՆ պետքարտուղարի օգնականի նման խոսքերից հետո միջադեպը կարելի է ավարտված համարել», - հայտարարել է Վարդան Օսկանյանը:

Նա նշել է, թե, ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման գործընթացում ԱՄՆ ներգրավվածությունը, այդ հարցում ԱՄՆ հետեւողական դիրքորոշումը, Միացյալ Նահանգների նախկին հայտարարությունները, Ղարաբաղին Կոնգրեսի ամենամյա նպատակային օգնությունը՝ այս ամենը միասին հուշում է, որ «ինչ-որ սխալ է տեղի ունեցել»:

«Ես գոհ եմ եւ գնահատում են տիկին Ջոնսի հեռախոսազանգը», - ասել է արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG