Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցերով զբաղվող խումբը համալրվել է եւս մեկ անդամով


Միացյալ Նահանգների Կենտուկի նահանգից դեմոկրատ կոնգրեսական Բեն Չանդլերը միացել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող խմբին՝ դառնալով դրա 145-րդ անդամը:

Ինչպես հինգշաբթի օրը հայտնել է ASBAREZ ONLINE ինտերնետային կայքը, Ամերիկայի հայկական համագումարի Արեւելյան բաժանմունքի գործադիր տնօրեն Դուգ Գրիգորյանը հույս է հայտնել, թե որպես Կոնգրեսի միջազգային հարաբերությունների հանձնաժոովի անդամ, կոնգրեսական Չանդլերը ակտիվ դեր կխաղա Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ ամուր կապերի հաստատման գործում:

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող խումբը ստեղծվել է 1995 թվականին: Հանձնախմբի համանախագահներն են կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը եւ Ջո Նոլենբերգը: Իր գոյության տարիներին խումբը կարեւոր դեր է խաղացել Հայաստանին եւ Ղարաբաղին աջակցելու, Հայոց ցեղասպանության առնչությամբ ԱՄՆ դիրքորոշումը վերահաստատելու եւ հայանպաստ բազմաթիվ այլ հարցերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG