Մատչելիության հղումներ

Սլովակիայում Վրաստանի դեսպանը ողջունել է Հայոց ցեղասպանության ճանաչումը


Սլովակիայում Վրաստանի նորանշանակ դեսպանը հունվարի 14-ին հանդիպել է տեղի հայ համայնքի ղեկավար Աշոտ Գրիգորյանի հետ եւ առաջարկել զարգացնել համագործակցությունը Կենտրոնական Եվրոպայի երկրներում:

«Կավկազ պրես» գործակալության փոխանցմամբ, դեսպան Գամսախուրդիան ողջունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Սլովակիայի խորհրդարանի՝ անցած տարեվերջին ընդունած որոշումը եւ հայտարարել, թե որպես Թբիլիսիի հայկական թաղամասի՝ Հավլաբարի բնակիչ, ծանոթ է ցեղասպանության հետ կապված հայերի զգացմունքներին:

Դեսպանը հույս է հայտնել, թե Հայաստանը կհետեւի Վրաստանի օրինակին եւ դեսպանություններ կբացի Սլովակիայում եւ Կենտրոնական Եվրոպայի այլ երկրներում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG