Մատչելիության հղումներ

ԱՊՀ հավաքական անվտանգության համակարգում կստեղծվեն կոալիցիոն ուժեր


Ինչպես հինգշաբթի օրը հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Վլադիմիր Շուտկոն, ՀԱՊԿ շրջանակներում կոալիցիոն պաշտպանական ուժերի ստեղծումը կարելի է ակնկալել 2007-2009 թվականներին:

«Հիմնվելով ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական անվտանգության հայեցակարգի վրա՝ հաջորդ քայլը պետք է լինի կոալիցիոն ուժերի ստեղծումը՝ հնարավոր ոտնձգություներին արձագանքելու, ինչպես նաեւ համատեղ ռազմական համակարգ մշակելու համար», - ըստ «Ինտերֆաքս» գործակալության, ասել է նա:

Գեներալի խոսքերով, կոալիցիոն զորախոմբը կտեղակայվի Կենտրոնական Ասիայում: Բացի այդ, ըստ նրա, այժմ աշխատանքներ են տարվում համատեղ հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու եւ հավաքական անվտանգության ենթակառուցվածքները կատարելագործելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG