Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանը հաստատել է Հայաստանում դեսպանի թեկնածուին


«Ա-Ինֆո» գործակալության փոխանցմամբ, Վրաստանի խորհրդարանը 138 կողմ եւ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում հաստատել է Ռեւազ Գաչեչիլաձեի թեկնածությունը:

Ռեւազ Գաչեչիլաձեն 61 տարեկան է, ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետը: Մինչեւ 1997 թվականին դիվանագիտական աշխատանքի անցնելը զբաղվել է գիտական գործունեությամբ:

Եղել է Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը Իսրայելում: Տիրապետում է ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, լեհերեն, թուրքերեն, եբրաերեն լեզուներին: Թիֆլիսի բարբառով խոսում է նաեւ հայերեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG