Մատչելիության հղումներ

Քոչարյանը ստորագրել է «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» օրենքը


Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը տեղեկացրել է, որ Ռոբերտ Քոչարյանը հունվարի 19-ին ստորագրել է «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» օրենքը:

Օրենքի հիմնական մասը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 30 օր հետո, իսկ հիմնարկներում եւ կազմակերպությունների ղեկավարների կողմից ծխելու համար հատուկ տարածքների առանձնացման մասով՝ մեկ տարի հետո:

Համաձայն օրենքի, Հայաստանի տարածքում արգելվում է կառավարության կողմից սահմանված նորմերից ավելի նիկոտինի եւ խեժի պարունակությամբ ծխախոտի արտադրությունը, ներմուծումն ու սպառումը: Օրենքն արգելում է ծխախոտի սպառումը բուժական եւ կրթական հիմնարկություններում, սպորտային դահլիճներում եւ մարզադաշտերում:

Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կարգելվի ծխախոտի վաճառքը անչափահասներին, կարգելվի ծխելը կրթօջախներում, բուժհիմնակներում, մշակույթի օջախներում եւ հասարակական տրանսպորտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG