Մատչելիության հղումներ

Հռոմի պապը Վատիկանում օծել է Գրիգոր Լուսավորչի արձանը


Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապը չորեքշաբթի օրը բացել եւ օծել է Հայ Առաքելական եկեղեցու առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի արձանը, որը տեղադրվել է Վատիկանի Սբ. Պետրոս տաճարի արտաքին պատի մոտ:

5,7 մետր բարձրությամբ եւ շուրջ 26 տոննա քաշ ունեցող արձանի հեղինակը ֆրանսիահայ քանդակագործ Խաչիկ Ղազանչյանն է: Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի առթիվ Գրիգոր Լուսավորչի արձանը Վատիկանում տեղադրելու խնդրանքով Հռոմի պապին էր դիմել Հայ Կաթողիկե եկեղեցու Ներսես Պետրոս պատրիարքը:

«Քրիստոնեության տարբեր ուղղությունների միասնությունը պետք է լինի յուրաքանչյուր կաթոլիկի նպատակը», - ըստ «Ֆրանսպրես» գործակալության, դիմելով Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին ասել է Հովհաննես Պողոս Երկրորդը:

«Բաժանման ցավն այժմ իրեն ավելի է զգացնել տալիս», - նշել է նա, ավելացնելով, թե աշխարհն այժմ ակնկալում է բոլոր մարդկանց միասնությունը, ովքեր հավատում են առ Քրիստոս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG