Մատչելիության հղումներ

Ռուսաստանի արտգործնախարարը կփորձի լուծել Հայաստանի հետ երկաթուղային կապի վերականգնման խնդիրը


Չորեքշաբթի օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցության վերականգնման խնդիրը կարող է լուծվել ռուս-վրացական հարաբերությունների համատեքստում:

«Երկաթուղային կապի վերականգնումը կախված է ոչ այնքան Ռուսաստանից, որքան մեր հարեւաններից: Մենք կփորձենք լուծել այդ խնդիը», - ըստ «Ռեգնում» գործակալության, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Լավրովը:

Սերգեյ Լավրովը նաեւ նշել է, թե Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի համար շատ կարեւոր են, քանի որ «Ռուսաստանում է բնակվում հսկայական հայ համայնք»:

Ռուսաստանի արտգործնախարարը հայտնել է, թե Երեւան կատարելիք իր այցի ընթացում, բացի ղարաղաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ իրականացվելիք քայլերից, քննարկվելու է նաեւ ԱՊՀ բարեփոխման խնդիրը:

«Կարեւորն այստեղ ԱՊՀ ղեկավարների խորհրդի ծանրաբեռնվածության թեթեւացումն է , ինչպես նաեւ վերացումը ԱՊՀ այն կառույցների, որոնք գոյություն ունեն միայն թղթի վրա», - հայտարարել է Լավրովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG