Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայում փորձել են վաճառել Վան Գոգին վերագրվող կտավ


Թուրքիայի ոստիկաններն առգրավել են մի կտավ, որն ամենայն հավանականությամբ, պատկանում է աշխարհահռչակ հոլանդացի Վինսենտ Վան Գոգի վրձնին:

Գերմանական DPA գործակալության փոխանցմամբ, կտավը գողացվել է Բաղդադի թանգարանից՝ ամերիկյան զորքի ներխուժման առաջին օրերին:

Թուրք ոստիկանները ձերբակալել են երեք մարդու, ովքեր փորձել են 3 միլիոն դոլարով վաճառել կտավը: Ձերբակալվածները խոստովանել են, որ Իրաքից Թուրքիա մաքսանենգ ճանապարհով տարբեր իրեր են փոխադրել:

Առգրավված կտավն ուղարկվել է հետազոտման՝ Անկարայի ազգագրական թանգարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG