Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի պաշտոնյան քննադատել է Թուրքմենստանի նախագահին


Ադրբեջանի պետական նավթային ընկերության մամլո խոսնակ Մամմադ Միրզաեւը Բաքվում լույս տեսնող «Էխո» թերթում հրապարակված հարցազրույցում քննադատել է Թուրքմենստանի նախագահ Սափարմուրադ Նիյազովին Կասպից ծովի վիճահարույց նավթահանքերը շահագործելու մտադրության համար:

Անցած երկուշաբթի Նիյազովը հանդիպում էր ունեցել կանադական նավթային ընկերության տնօրենի հետ եւ քննարկել Սերդարի նավթահանքում աշխատանքներ սկսելու հարցը: Ադրբեջանը նույնպես հավակնում է այդ հանքին, որն անվանում է Կյապազ: Նիյազովը, մինչդեռ, կանադացի պաշտոնյայի հետ զրուցելիս պնդել է, որ հանքը գտնվում է Կասպից ծովի՝ Թուրքմենստանին պատկանող հատվածում:

Միրզաեւը հարցազրույցում հայտարարել է, թե Նիյազովը չունի այդ հանքը թուրքմենական հռչակելու իրավունք, քանզի Կասպից ծովի կարգավիճակը տակավին որոշված չէ: Ադրբեջանի եւ Թուրքմենստանի պաշտոնյաներն առաջիկայում հանդիպելու են Աշգաբատում՝ քննարկելու այդ վիճահարույց խնդիրը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG