Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւը դեռեւս չի վերադարձել արձակուրդից


Ինչպես «Թուրան» գործակալությանը ասել են Ադրբեջանի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, առաջիկա օրերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կվերադառնա արձակուրդից: Իրենք անունները հրապարակել չցանկացած պաշտոնյաները նշել են նաեւ, թե անտեղյակ են նախագահի գտնվելու վայրից:

Հունվարի 4-ին Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը տարածել էր Իլհամ Ալիեւի՝ արձակուրդ մեկնելու մասին լրատվությունը, սակայն ոչինչ չէր ասվել, թե քանի օր է բացակայելու նախագահը եւ որտեղ է անցկացնելու իր հանգիստը:

Պաշտոնական տեղեկատվության պակասը ասեկոսեների առիթ դարձավ: Մասնավորապես, լուրեր են շրջանառվում, թե իր շրջապատի հետ լարվածության պատճառով Իլհամ Ալիեւի հրաժարական տալու մտադրություն ունի:

Ըստ լուրերի, Իլհամ Ալիեւը ներկայումս Շվեյցարիայում է կամ Ռուսաստանում՝ Վլադիմիր Պուտինի ձմեռային նստավայրերից մեկում:

Անցած երկու շաբաթների ընթացքում Ադրբեջանի նախագահը միայն ամանորի ուղերձներ է հղել այլ պետությունների ղեկավարներին, շնորհավորել Ադրբեջանի քրիստոնյաների Սուրբ Ծնունդը եւ հունվարի 8-ին հարցազրույց է տվել Ռուսաստանի պետական հեռուստաընկերութանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG