Մատչելիության հղումներ

logo-print
Ավելի քան 60 ֆրանսիացի երգիչներ՝ այդ թվում Շարլ Ազնավուրը եւ Ջոնի Հոլիդեյը, երկուշաբթի օրը մասնակցել են նոր երգի ձայնագրմանը, որի վաճառքից ստացված հասույթը կփոխանցվի Հարավ-Արեւելյան Ասիայում ավերիչ ցունամիից տուժածներին:

«Ֆրանս պրես»-ին Sony-BMG ձայնագրման ստուդիայից հայտնել են, թե ֆրանսիացի երգիչ եւ դերասան Պատրիկ Բրյուելի '' Et puis la terre'' («Եվ հետո երկրագունդը») երգը ռադիոյով եթեր կհեռարձակվի հինգշաբթի օրվանից, իսկ երաժշտական խանութներում կհայտնվի հունվարի 31-ին:

«Երգի վաճառքից ստացված ողջ հասույթը ու դրամական նվիրատվությունները կփոխանցվեն Հարավային Ասիայում վերականգնողական ծրագրեր եւ մարդասիրական օգնություն իրականացնող գործակալություններին», - ասել է Sony-BMG ձայնագրման ստուդիայի ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG