Մատչելիության հղումներ

«Լեռնային Ղարաբաղը ԵԱՀԿ մոնիտորինգի խմբից թաքցնելու բան չունի»


«Ղարաբաղը ողջունում է ԵԱՀԿ մոնիտորինգի խմբի ժամանումը, որը պետք է ուսումնասիրի Լեռնային Ղարաբաղի եւ նրա կողմից վերահսկվող ադրբեջանական տարածքները: Մենք թաքցնելու ոչինչ չունենք», - երեքշաբթի օրը «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է Լեռնային Ղարաբաղի փոխարտգործնախարար Մայիս Մայիլյանը:

Ըստ նրա, ԵԱՀԿ մոնիտորինգի խումբը Ղարաբաղ կժամանի հունվարի 30-ին: «Մենք միջազգային հանրությունից թաքցնելու ոչինչ չունենք եւ պատրաստ ենք ԵԱՀԿ մոնիտորինգի խմբի անդամներին ուղեկցել եւ ցույց տալ ինչպես ԼՂՀ տարածքում, այնպես էլ դրանից դուրս ղարաբաղյան ուժերի կողմից վերահսկվող բոլոր շրջանները», - ասել է փոխնախարարը:

Նրա խոքերով, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները բազմիցս հրավիրել են նման առաքելություններ՝ «հերքելու այդ շրջանների վերաբնակեցման մասին Ադրբեջանի շինծու մեղադրանքները»:

«Այդ տարածքների բնակեցման պետական ծրագիր գոյություն չունի: Այդ շրջանները այցելած միջազգային շատ կազմակերպությունների ներկայացուցիչներ տեղյակ են, որ դրանց հիմնական բնակչությունը փախստականներն են Ադրբեջանից, որոնց թիվը այդ շրջանների նախկին բնակչության համեմատ չնչին է», - ասել է Մայիս Մայիլյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG