Մատչելիության հղումներ

Կոնդոլիզա Ռայսի թեկնածության շուրջ լսումները հետաձգվել են


ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Կոնդոլիզա Ռայսի թեկնածության հաստատման շուրջ լսումները Սենատում երեքշաբթի օրը տեւել են ընդհանուր առմամբ 9 ժամ, սակայն որոշում չի կայացվել եւ լսումները որոշվել է շարունակել այսօր:

Ռուսաստանյան «ՌԻԱ-Նովոստի» գործակալության փոխանցմամբ, լսումներում նախագահող Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռիչարդ Լուգանը հայտնել է, որ Ռայսի թեկնածության շուրջ քվեարկությունը հանձնաժողովում տեղի կունենա լսումների ավարտիվ հետո՝ օրվա առաջին կեսին:

Սենատի ներկայացուցիչները նախատեսում են Կոնդոլիզա Ռայսի թեկնածության շուրջ վերջնական քվեարկությունն անցկացնել հունվարի 20-ի նիստում՝ նախագահ Ջորջ Բուշի պաշտոնամուտի արարողության օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG