Մատչելիության հղումներ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մշակել է լրագրողների հետ համագործակցության նոր մոդել


Ինչպես չորեքշաբթի օրը Ռուսաստանում նշվող Մամուլի օրվա կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը, Ռուսաստանի զինված ուժերը եւ լրագրողները մշակել են թափանցիկության եւ կառուցողական համագործակության վրա հիմնված նոր տեղեկատվական մոդել:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, նախարարը նշել է, թե անցյալ տարի բանակի կյանքը լուսաբանելու նպատակով հավատարմագրվել է ավելի քան 11 հազար լրագրող: Շուրջ 900 լրագրող այցելել են հակամարտության գոտիներում եւ խաղաղապահ գործողությունների շրջանում տեղակայված զորամասեր: Նրանցից 600-ը եղել են Չեչնիայում, Աբխազիայում եւ Հարավային Օսիայում, 160-ը՝ Տաջիկստանում, ավելի քան 100 լրագրող այցելել է Հայաստան:

Սերգեյ Իվանովի տվյալներով, անցյալ տարի մամուլում հրապարակվել է բանակի առօրյան եւ զարգացումը լուսաբանող շուրջ 15 հազար հոդված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG