Մատչելիության հղումներ

logo-print

Անցած երկու օրերի ընթացքում ոչ մի բեռնատար մեքենա չի հատել վրաց-ադրբեջանական սահմանը


Շուրջ 690 բեռնատար մեքենաներ են կուտակվել վրաց-ադրբեջանական սահմանի Բեյուկ-Քեսիկ երկաթուղային կայարանում: Ադրբեջանի պետական երկաթուղու տվյալներով, դրանց մեծ մասը վառելիք են տեղափոխում Ղազախստանից, Թուրքմենստանից, Կենտրոնական Ասիայից եւ այլ երկրներից:

«Կավկազ պրես»-ի փոխանցմամբ, ադրբեջանական կողմը շարունակում է ստուգել բեռները՝ դրանք Վրաստանի տարածքով այնուհետեւ Հայաստանում հայտնվելը կանխելու նպատակով:

Հունվարի 15-ին վրաց-ադրբեջանակն սահմանը հատել են 19 բեռնատար մեքենաներ, իսկ հաջորդ երկու օրերին Վրաստան ոչ մի բեռնատար մուտք չի գործել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG