Մատչելիության հղումներ

logo-print

Ռուս-վրացական սահմանում կանխվել են Վրաստան ռադիոակտիվ նյութերի տեղափոխման փորձը


Ռուսաստանի սահմանապահները երեքշաբթի օրը կանխել են Վրաստան մաքսանենգ ճանապարհով ռադիոակտիվ նյութերի տեղափոխման փորձը:

«Կավկազ պրես» գործակալության փոխանցմամբ, սահմանապահները կանգնեցրել են Պյատիգորսկից (Ստավրոպոլի երկրամաս) Վրաստան ընթացող «Մերսեդես» մակնիշի միկրոավտոբուսը, որում հայտնաբերվել է ռադիոկտիվ նյութերով 35-կիլոգրամանոց 42 պարկ եւ ալյումինի փոշիով 50-կիլոգրամանոց 11 բաք:

Մեքենայի շուրջ ռադիոակտիվ ֆոնը եղել է ժամում 45 միկրոռենտգեն՝ թույլատրված 9 միկրոռենտգենի փոխարեն: Վարվում է հետաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG