Մատչելիության հղումներ

Ադրբեջանում «Տարվա անհատ» է ճանաչվել Ճապոնիայի նախկին դեսպանը


Ադրբեջանում Ճապոնիայի նախկին դեսպան Տոշիյուկի Ֆուջիվարան ANS հեռուստաընկերության հարցումներով ճանաչվել է «Տարվա անհատ»:

«Դեսպան Ֆուջիվարայի ճանաչվել է տարվա անհատ Ադրբեջանում գյուղատնտեսության, առողջապահության եւ կրթության ոլորտում ունեցած ավանդի համար: Նրա օրոք Ճապոնիայի օժանդակությամբ Ադրբեջանում կառուցվել է 15 դպրոց, եւս 8-ը վերակառուցվել են», - Բաքվի «Հայաթ ռեջենսի» հյուրանոցում երկուշաբթի օրը տեղի ունեցած արարողության ժամանակ հայտարարել է ANS հեռուստաընկերության նախագահ Վահիդ Մուստաֆաեւը:

Վահիդ Մուստաֆաեւը Տոշիյուկի Ֆուջիվարային հանձնել է «Լոնժին» ոսկե ժամացույց եւ 10 միլիոն մանաթի դրամական պարգեւ: «Տարվա անհատը» դրամական պարգեւից հրաժարվել է՝ հօգուտ Ադրբեջանի փախստականների:

Տոշիյուկի Ֆուջիվարայից առաջ Ադրբեջանում «Տարվա անհատ» էին ճանաչվել Բաքվի քաղաքապետ Աջիբալա Աբութալիբովը եւ երկու անգամ՝ նախկին նախագահ Հեյդար Ալիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG