Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշը չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու հնարավորությունը


Նախագահ Ջորջ Բուշը չի բացառել Միացյալ Նահանգների կողմից ռազմական գործողություններ սկսելու հնարավորությունը՝ եթե Իրանը շարունակի չկատարել միջուկային ռազմական ծրագրերի դադարեցման մասին միջազգային հանրության պահանջները:

«Հուսով եմ, որ մենք կկարողանանք հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով, բայց ես երբեք սեղանից չեմ հավաքի հնարավոր բոլոր տարբերակները», - ըստ «ՌԻԱ-Նովոստի» գործակալության, NBC հեռուստաընկերությանը երկուշաբթի օրը ասել է նախագահ Բուշը:

Իսկ այսօր շուրջ 50 կոնգրեսականներ պաշտպանել են ԱՄՆ Կոնգրես ներկայացված «Իրանում ազատության պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Նախագծով պահանջվում է «պատասխանատվության կանչել» Իրանին, ինչպես նաեւ՝ խստացվում են Իրանի նավթային բիզնեսում ներդրումներ կատարող օտարերկրյա ընկերությունների դեմ ԱՄՆ պատժամիջոցները:

Վաշինգտոնում ակնկալում են, թե այսօր Կոնդիլիզա Ռայսի թեկնածությունը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում հաստատելու շուրջ Սենատի լսումներում բարձացվելու է նաեւ ԱՄՆ-Իրան հարաբերությունների հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG