Մատչելիության հղումներ

logo-print
Ադրբեջանի ընդդիմադիր մամուլը շարունակում է «որոնել» նախագահ Իլհամ Ալիեւին: «Ազադլիգ» եւ «Ենի մուսավաթ» թերթերն այսօր գրում են, թե Իլհամ Ալիեւն այժմ գտնվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրերից մեկում:

Թերթերը առաջ են քաշում նախագահի բացակայության երկու վարկած: «Ազադլիգ»-ը գրում է, թե Ալիեւը խնդրել է անվտանգության երաշխիքներ իր ընտանիքի համար: Իսկ «Ենի մուսավաթ»-ը կարծիք է հայտնում, թե Ադրբեջանի նախագահը հիվանդ է, ունի երիկամների խնդիր: Թերթի կարծիքով, Իլհամ Ալիեւը անկարող է կառավարել երկիրը, եւ իշխանությունը այժմ նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիեւի ձեռքում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG