Մատչելիության հղումներ

Քոլին Փաուել. «Պրահայի բանակցությունները լավատեսություն են ներշնչում»


«Լավատեսություն ներշնչող» է որակել Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների ընթացքում արված «կարեւոր քայլերը» Միացյալ Նահանգների պետքարտուղար Քոլին Փաուելը՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին հղած իր պատասխան նամակում:

«Թուրան» գործակալության փոխացմամբ, նամակում ասվում է նաեւ. - «Վաշինգտոնը միանշանակ պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ անհամբերությամբ սպասում է «գրավյալ տարածքներում» ԵԱՀԿ մոնիտորինգի առաքելության փորձագետների եզրակացություններին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG