Իրաքի Մոսուլ քաղաքում զինյալները երկուշաբթի օրը առեւանգել են քաղաքի Սիրիական կաթոլիկ համայնքի ղեկավար, 66-ամյա արքեպիսկոպոս Բազիլ Գեորգես Կասմուսային: Վատիկանը խիստ դատապարտել է առեւանգումը:
«Ֆրանս պրես»-ի փոխանցմամբ, արքեպիսկոպոսին առեւանգել են այն պահին, երբ նստում էր իր մեքենան՝ եկեղեցուց տուն վերադառնալիս:
«Մեզ հայնտի չէ՝ ով եւ ինչ նպատակով է առեւանգել արքեպիսկոպոսին», - ասել է Մոսուլի կաթոլիկ եկեղեցու քահանա Հայր Ֆարաջը:
Վատիկանի խոսնակ կարդինալ Խոակին Նավարրո Վալսը այս կապակցությամբ հայտարարել է. - «Սուրբ Աթոռը խստորեն դատապարտում է ահաբեկչական ակտը եւ պահանջում, որ արքեպիսկոպոս Կասմուսան անհապաղ վերադարձվի իր նստավայր»: