Մատչելիության հղումներ

Գեորգի Արվելաձեն կառաջադրվի որպես ԵԽԽՎ փոխնախագահի թեկնածու


Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, «Ազգային շարժում – ժողովրդավարներ» իշխող դաշինքի գլխավոր քարտուղար Գեորգի Արվելաձեի թեկնածությունը առաջադրվելու է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում:

«Կավկազ պրես» գործակալության փոխանցմամբ, Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հինգ տարի առաջ զբաղեցրել է այդ պաշտոնը: Ըստ գործակալության, Արվելաձեն հավակնում է նաեւ Եվրախորհրդարանի լիբերալ խմբակցության ղեկավարի պաշտոնին:

ԵԽԽՎ նստաշրջանը կսկսվի հունվարի 24-ին: Հունվարի 27-ի նիստում ելույթ կունենա նաեւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, որը կխոսի Եվրախորհրդի առջեւ Վրաստանի ստանձնած պարտավորությունների կատարման, ինչպես նաեւ Աբխազիայի եւ Հյուսիսային Օսիայի կարգավիճակի շուրջ ընդհանուր պատկերացումների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG