Մատչելիության հղումներ

Նախագահներ Բուշը եւ Պուտինը կքննարկեն նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցը


Ինչպես ուրբաթ օրը հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսը, փերվարի 24-ին Սլովենիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայանալիք հանդիպման ընթացքում նախագահներ Ջորջ Բուշը եւ Վլադիմիր Պուտինը քննարկելու են նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցը:

«Նախագահ Բուշին անհանգստացնում է հանգամանքը, որ Ռուսաստանը բավական ճնշում չի գործադրում Մերձդնեստրի, Հարավային Օսիայի, Աբխազիայի եւ Լեռնային Ղարաբաղի հարցերը լուծելու համար», - հայտարարել է Ջոնսը, ըստ որի, բոլոր չորս հակամարտությունները քննարկվելու են Բուշի եւ Պուտինի փետրվարյան հանդիպման ժամանակ:

«Հենց Ռուսաստանի շահերից է բխում, որ Մերձդնեստրը, Աբխազիան, Հարավային Օսիան եւ Լեռնային Ղարաբաղը լինեն կայուն, կոռուպցիայից զերծ եւ հեռացվեն այնտեղ իշխող քրեական անջատողականները», - ասել է Էլիզաբեթ Ջոնսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG