Մատչելիության հղումներ

Վրաստանի արտաքին պարտքը ավելի քան 1,85 միլիարդ դոլար է


Ըստ Վրաստանի ֆինանսների նախարարության տարեկան զեկույցի, Վրաստանի արտաքին պարտքի համախառն ծավալը կազմել է շուրջ 1 միլիարդ 857 միլիոն դոլար:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Վրաստանի պարտքը 15 պետություններին կազմել է շուրջ 693 միլիոն դոլար: Վրաստանի արտաքին պարտքի վերակառուցման մասին Փարիզյան ակումբի անցած տարվա ամռանը կայացրած որոշման համաձայն, Վրաստանի պարտքը Թուրքմենիային կազմել 157 միլիոն դոլար, Ռուսաստանին՝ 153, Ավստրիային՝ 100, Թուրքիային՝ 53, Միացյալ Նահանգներին՝ 39, Հայաստանին՝ 20, Ադրբեջանին՝ 16 եւ Իրանին՝ 13 միլիոն դոլար:

Ինչ վերաբերում է միջազգային կազմակերպություններին Վրաստանի պարտքին, ապա Համաշխարհային բանկին Վրաստանը պարտք է 677, իսկ Արժույթի համաշխարհային հիմնադրամին՝ 265 միլիոն դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG