Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ նախագահողը կոչ է արել լուծել «սառեցված» հակամարտությունները


«ԵԱՀԿ-ն պետք է փորձի կարգավորել Լեռնային Ղարաբաղի եւ Մերձդնեստրի «սառեցված» հակամարտությունները», - ադրբեջանական «ANS» գործակալության փոխանցմամբ, այսօր հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դմիտրի Ռյուպելը:

Ըստ աղբյուրի, Ռյուպելը այդ հայտարարությունը արել է ի պատասխան Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների կողմից հնչող քննադատության: «ԵԱՀԿ-ում տիրող իրավիճակը հիշեցնում է «սառը պատերազմի» ժամանակները», - ասել է ԵԱՀԿ գործող նախագահողը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG