Մատչելիության հղումներ

Սերգեյ Իվանով. «Ռուսաստանը անհանգստացած է ԱՊՀ-ում ամերիկյան ռազմական բազաների ներկայությամբ»


«Միացյալ Նահանգների ռազմական ներկայությունը ԱՊՀ տարածքում Ռուսաստանի համար չափազանց զգայուն հարց է», - հինգշաբթի օրը Նյու Յորքում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը:

«ԻՏԱՌ-Տասս»-ի փոխանցմամբ, Միջազգային հարաբերությունների խորհրդում ունեցած իր ելույթում նա հատուկ շեշտել է, թե Ռուսաստանին անհանգստացնում եւ ամերիկյան ռազմական ներկայությունը Վրաստանում եւ Արեւելյան Եվրոպայում ամերիկյան հակաօդային պաշտպանության հրթիռների տեղակայման մասին լուրերը:

«Ռուսաստանի շուրջ տեղի են ունենում գործընթացներ, որոնց մի մասը կարելի է որակել որպես Ռուսաստանի անվտանգությունը վտանգող», - ասել է Իվանովը:

Անդրադառնալով ԱՊՀ երկրների հետ հարաբերություններին, պաշտպանության նախարարը շեշտել է. - «Ռուսաստանը ամեն ինչ արել է, որպեսզի ԱՊՀ երկրները «ոտքի կանգնեն», այժմ էլ վարում է բարեկամության, իրական իրավահավասարության եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված քաղաքականություն»: Ըստ Իվանովի, ԱՊՀ երկրներին միշտ էլ առաջնահերթ ուշադրություն է դարձվել, քանի որ այստեղ բնակվում են շուրջ 25 միլիոն ռուսներ:

Սերգեյ Իվանովը նաեւ ասել է, թե Ռուսաստանը արձագանքել եւ արձագանքում է ԱՊՀ երկրներ «հեղափոխությունների արտահանմանը»՝ ինչ գույներով էլ դրանք ծածկված լինեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG