Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն Վրաստանում հատուկ բանագնաց է նշանակել՝ դաշինքի եւ Վրաստանի միջեւ անհատական գործընկերության ծրագրի իրականացմանը նպաստելու առաքելությամբ: Բանագնացի, կամ այլ կերպ՝ կապի սպայի ժամանումը սպասվում է փետրվարին:

Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության եւ ՆԱՏՕ-ին ինտեգրման վարչության պետ Նիկա Լալիաշվիլին, ըստ «ԻՏԱՌ-Տասս»-ի, լրագրողներին հայտնել է, թե այս օրերին Թբիլիսիում է ՆԱՏՕ-ի փորձագետների խումբը, որը նախապատրաստում է բանագնացի այցը: Վերջինս հյուսիս-ատլանտյան դաշինքը կներկայացնի նաեւ Հայաստանում եւ Ադրբեջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG