Մատչելիության հղումներ

Վրաստանցի մեծահարուստը ընտրվել է Համաշխարհային հրեական հեռուստաընկերության նախագահ


«Կավկազ պրես» գործակալության փոխանցմամբ, Համաշխարհային հրեական կոնգրեսը վրաստանցի մեծահարուստ Բադրի Պատարկացիշվիլիին ընտրել է Համաշխարհային հրեական հեռուստաընկերության նախագահ:

Կոնգրեսի ղեկավար մարմնի նիստը տեղի է ունեցել երեկ Երուսաղեմում: Պատարկացիշվիլին շնորհակալություն է հայտնել եւ ասել, որ նորաստեղծ հեռուստաընկերությունը «դժվարին եւ պատվավոր առաքելություն» է ստանձնում՝ Իսրայելի եւ Պաղեստինի ինքնավարության միջեւ հակամարտության լուծումը:

Բոլոր հինգ մայրցամաքներում հեռարձակվելիք հեռուստաընկերության կենտրոնական գրասենյակը գտնվելու է Նյու Յորքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG